ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Գայկովիչից  մինչև Ակոպիչ

    Գայկովիչից մինչև Ակոպիչ

    01.11.2013| 00:28
    Բոլորին հետաքրքրում է հարցը. ինչո՞ւ խոսեց Լևոն Հակոբիչը և ինչո՞ւ հատկապես հիմա: Պատասխանենք: ա) Պուտինի` Հայաստան կատարելիք այցին ընդառաջ պետք էր ոչ թե Լևոն Զուրաբյանի, այլ ավելի բարձր մակարդակում ասել` «գծում» ենք, ներկա ենք, քիչումիչ կանք: Պատրաստ ենք վիլնյուսյան գագաթնաժողովին մասնակցող Սերժ Սարգսյանի հախից գալու, թեկուզ մեր ծերունազարդ, ալեխառն վիճակին, եթե հանկարծ Սերժ Սարգսյանի մտքով անցնի ստորագրել ասոցացման համաձայնագիրը, ինչից դեռևս սաստիկ վախենում է Մոսկվան` անգամ Սերժ Սարգսյանի` Մաքսային միություն արագացված մուտքի պահանջից հետո:
  • Հայրենականը`  առաջատարների շարքում

    Հայրենականը` առաջատարների շարքում

    01.11.2013| 00:23
    2013 թ. առաջին ինն ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակում ամենախոշոր հայրենական արտադրող «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ձեռնարկությունները, ինչպես միշտ, առաջատարների շարքում են:
  • Ասում են...

    Ասում են...

    01.11.2013| 00:20
    ... թե Արարատ քաղաքի ընտրություններում տասն օր շարունակ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ին ասել է` բանակցում եմ, համոզում եմ, անպայման համոզելու եմ, բա ո՜նց, որ Գագոն հանի ԲՀԿ-ական թեկնածուին, բայց «չի համոզել»:
  • Էս խմորը շատ ջուր կքաշի

    Էս խմորը շատ ջուր կքաշի

    01.11.2013| 00:18
    Արարատի ընտրությունները դարձել են հայաստանյան թիվ մեկ թեման: Նախորդ օրը ԲՀԿ ակտիվիստներն այցելել են Արարատ, ժողով արել ցեմենտի գործարանում, մինչ այդ գործից ազատված ՀՀԿ-ին «հարողների» ցանկն ավելացրել ևս մի քանիսով: Հանդիպմանը մասնակցած ԲՀԿ-ական պատգամավոր կանանցից մեկն իր հուժկու ձայնով հրահանգել է գործարանի տնօրենությանը` «ագռավի արտաքինով էն մի քանի կնոջը ևս ազատել գործից», ապա հրովարտակել ԲՀԿ-ի վերջնական «վերդիկտը»` մեծամասնականով ընտրված պատգամավորներն ընդամենը կոճակ սեղմող գործիքներ են:
  • Քաղաքը «դղրդացնում» են

    Քաղաքը «դղրդացնում» են

    01.11.2013| 00:15
    «Իրատես de facto» թերթի լրագրող ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ արդեն տևական ժամանակ հետաքննություն է անցկացնում Երևանում հրավառությունների կազմակերպման առնչությամբ: Երեկ նա և Սպառողների ասոցիացիայի նախագահ ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում ներկայացրին խնդրի մանրամասները:
  • Որքան գումար է պետք պատգամավորին երջանիկ լինելու համար

    Որքան գումար է պետք պատգամավորին երջանիկ լինելու համար

    01.11.2013| 00:11
    ԱԺ նախորդ քառօրյայում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծը բուռն քննարկումների տեղիք տվեց։ Տարբեր խմբակցությունների անդամներից փորձեցինք պարզել` գո՞հ են իրենց աշխատավարձից և, ընդհանրապես, սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող երկրում որքա՞ն է հրատապ նման օրինագծի ընդունումը:
  • Ո՞Ւմ է պետք Գյումրու թիվ 20 երթուղին

    Ո՞Ւմ է պետք Գյումրու թիվ 20 երթուղին

    01.11.2013| 00:09
    Գյումրու թիվ 20 երթուղու «ոդիսականը», կարծես, չի ավարտվում։ Այս պահին, տեղի մեր աղբյուրի պնդմամբ, վարորդներին «լռեցնելու» գործընթաց է մեկնարկել։ Գործի է անցել ոստիկանությունը։ Շիրակի մարզի ոստիկանության մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանի հրահանգով` հոկտեմբերի 26-ից թիվ 20 երթուղայինի բոլոր «գազելները» «կալանավորվել» են ոստիկանության բակում։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարտադրում է բոլոր վարորդներին իրենց մեքենաները գրանցել «Նյու Սիթի տրանս» ՍՊԸ-ում, որը պատկանում է քաղաքապետի որդուն, չնայած գրանցված է ոմն Աշոտ Հակոբյանի անվամբ։ Բալասանյանի որդու ընկերությանն են պատկանում քաղաքի բոլոր երթուղային գծերը։
  • Մեծ աղմուկ ոչնչից

    Մեծ աղմուկ ոչնչից

    01.11.2013| 00:07
    Ամենասկզբում, երբ տարբեր, այդ թվում էլեկտրոնային, լրատվամիջոցներով, ինչպես նաև տխրահռչակ «սոցիալական ցանցերով», սկսեց տարածվել հայտնի հասարակական գործիչ, գրող, հրապարակախոս, ղարաբաղյան շարժման վետերան Զորի Բալայանի «Բաց նամակը»՝ հասցեագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, անկեղծ ասած, չէր թվում, թե այդ նամակի տեքստը և հենց Զորի Բալայանի այդ քայլն այդքան տարօրինակ արձագանք կգտնեն և այդպիսի տարատեսակ գնահատականների կարժանանան։
  • Աղոթարան

    Աղոթարան

    01.11.2013| 00:02
    Ծագեա, Տեր, զլուսավորութիւն և զխաղաղութիւն շնորհաց քոց ի սրտի իմում, և զցավագին գիշեր մեղաց ի մտաց իմոց հալածեա. և մարմնոյ իմոյ շնորհեա զարիական վարս՝ առաքինությամբ կեալ ի հաճոյս կամաց քոց յամենայն ժամ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.11.2013| 00:01
    Բայց մեկը կասի՝ ինչպե՞ս են հարություն առնում մեռելները, կամ՝ ի՞նչ մարմնով պիտի գան։ Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանա, եթե չմեռնի։